Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ի՞նչ չուտել, եթե հոդացավեր ունեք. 168.am
Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։ Fithacker.ru-ն գրում է, որ հոդացավերի հիմնական պատճառներն են վնասվածքները, հոդատապը, ոսկրերի կոտրվածքները, ֆիբրոմիալգիան։ Հոդացավերը կարող են սաստկանալ որոշ մթերքների օգտագործման հետևանքով։
Շաքար և արագ յուրացվող ածխաջրեր։ Հարկավոր է խուսափել ռաֆինացված շաքարի օգտագործումից, քանի որ այն կարող է նպաստել բորբոքման առաջացմանը։ Հրաժարվեք թխվածքից, կոնֆետներից, շոկոլադից ու գազավորված ըմպելիքից։ Նվազեցրեք կարտոֆիլի, հացի, բրնձի, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքի օգտագործումը։ Այս մթերքի մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է նաև քաշի ավելացման, հետևաբար՝ հոդերի լարվածության։
Կարմիր միս և վերամշակված մսամթերք։ Սրանք պարունակում են որոշակի միացություններ և նիտրիտներ, որոնք վատացնում են հոդերի վիճակը։
Կաթ։ Կաթը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են բորբոքային գործընթացների առաջացմանը։
Եգիպտացորենի յուղ։ Այս յուղը հարուստ է օմեգա 6 ճարպաթթուներով, որոնք մասնակցում են բորբոքական գործընթացներին։ Խորհուրդ է տրվում այն փոխարինել ձիթապտղի, կտավատի, գետնանուշի և դդմի յուղերով։
Գարեջուր։ Գարեջուրը նյութեր է պարունակում, որոնք վերածվում են միզաթթվի։ Մեծ քանակի դեպքում այն կուտակվում է հոդերում ու հոդատապի պատճառ դառնում։
Աղ։ Սուպերմարկետներից ձեռք բերված մթերքը մեծ քանակով աղ և այլ կոնսերվանտներ է պարունակում։ Դրանց օգտագործումը ջրի ու աղի հավասարակշռության խախտման պատճառ է դառնում, ինչն անդրադառնում է հոդերի վիճակի վրա։ Աշխատեք խուսափել նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքի օգտագործումից։
27.12.2017 Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
08.11.2024
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
07.10.2024
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
27.06.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
29.01.2023
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
23.11.2022
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
11.11.2022
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
11.11.2022
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
11.11.2022
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
16.09.2022
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
09.09.2022
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
09.09.2022
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
27.07.2022
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
14.07.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ